«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամ
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը հավատարիմ է հայտատուների և հետազոտական թիմերի կողմից ներկայացվող տեղեկատվության գաղտնիությանը և տվյալների պաշտպանությանը։
Հայտերում և կցված փաստաթղթերում առկա անհատական կամ կազմակերպական տվյալները կօգտագործվեն բացառապես մրցույթի գնահատման, կապի հաստատման և հետազոտական համագործակցության կազմակերպման նպատակներով։
Հայտատուների կողմից ներկայացված տեղեկատվությունը չի փոխանցվի երրորդ անձանց առանց տրամադրողի նախնական համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ պայմանավորված է պաշտոնական գործընկեր կառույցների ներգրավմամբ։
Հետազոտության ընթացքում ստեղծված նյութերի, մեթոդաբանության և արդյունքների ինտելեկտուալ իրավունքները պատկանում են հեղինակին (հայտատուին), եթե այլ պայմանավորվածություն չի ձեռք բերվել։ 405 դաշինքը կարող է օգտագործել արդյունքները հրապարակային քաղաքականության մշակման կամ հանրային բանավեճի շրջանակում՝ պարտադիր նշելով աղբյուրը։
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները կարող են պահվել արխիվային նպատակներով՝ ապահովելով դրանց անվտանգությունը և սահմանափակ մուտքը միայն նախագծի պատասխանատուների շրջանակում։
Հետազոտության իրականացման ընթացքում փոխանցվող միջանկյալ տվյալները, հարցազրույցների արդյունքները կամ ոչ հրապարակային դիտարկումները նույնպես պահպանվում են գաղտնիության սկզբունքով և չեն հրապարակվում առանց գրավոր համաձայնության։
Այս քաղաքականությանը համաձայնվելը համարվում է հաստատված այն պահին, երբ հայտատուն ներկայացնում է իր փաստաթղթերը մրցույթին մասնակցելու նպատակով։
Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում դիմեք.
Էլ. փոստ: info@405alliance.org
Հեռախոս: +374 77 615552
Վերջին թարմացում: Հոկտեմբեր, 2025
Մենք պահպանում ենք այս քաղաքականությունը թարմացնելու իրավունքը:
Խնդրում ենք պարբերաբար ստուգել այն փոփոխությունների համար: